Իտալիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
81-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 84-րդ րոպեին։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։ «Էմպոլին» 18-րդն է՝ 25 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ինտեր» - «Էմպոլի»՝ 2:0
Ֆեդերիկո Դիմարկո, 5, Ալեքսիս Սանչես, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում