Իսպանական AS թերթն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված տեղեկություններին:
Հեղինակավոր թերթի համաձայն՝ «Ռեալից» հեռանալու դեպքում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», «Պարի Սեն Ժերմենում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս երեք ակումբների ղեկավարները վստահ են, որ իրենք կարող են այնպիսի մթնոլորտ ստեղծել Ռոնալդուի համար, որ խփած գոլից հետո պորտուգալացին ոչ թե տխրի, այլ ուրախանա:
«Մանչեսթեր Յունայթեդին» շատ է ոգեւորել Ռոնալդուի՝ «Կցանկնայի դարձյալ խաղալ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած թիմում» հայտարարությունը: Սակայն, ի տարբերություն ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի», Անգլիայի 19-ակի չեմպիոնը ի վիճակի չէ 27-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու համար առաջարկել այն գումարը, որը պատրաստ են վճարել մյուս երկու հավակնորդները: ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պատրաստ են ցանկացած գումար առաջարկել «Ռեալին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի