10:14  ,  17 նոյեմբերի, 2012

AS. Ռոնալդուի ապագան՝ Փարիզում կամ Մանչեսթերում

Իսպանական AS թերթն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված տեղեկություններին:

Հեղինակավոր թերթի համաձայն՝ «Ռեալից» հեռանալու դեպքում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», «Պարի Սեն Ժերմենում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս երեք ակումբների ղեկավարները վստահ են, որ իրենք կարող են այնպիսի մթնոլորտ ստեղծել Ռոնալդուի համար, որ խփած գոլից հետո պորտուգալացին ոչ թե տխրի, այլ ուրախանա:

«Մանչեսթեր Յունայթեդին» շատ է ոգեւորել Ռոնալդուի՝ «Կցանկնայի դարձյալ խաղալ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած թիմում» հայտարարությունը: Սակայն, ի տարբերություն ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի», Անգլիայի 19-ակի չեմպիոնը ի վիճակի չէ 27-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու համար առաջարկել այն գումարը, որը պատրաստ են վճարել մյուս երկու հավակնորդները: ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պատրաստ են ցանկացած գումար առաջարկել «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս