02:35  ,  18 մարտի, 2024

«Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Թուրքիայի Սուպերլիգայի առաջնության 30-րդ տուրում «Ֆեներբահչեն» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով պարտության է մատնել «Տրաբզոնսպորին»։

Ստամբուլյան թիմի ֆուտբոլիստները խաղադաշտում պարերով նշել են հաղթանակը։ Նրանց բուռն ուրախությունը զայրացրել է «Տրաբզոնսպորի» ֆանատներին, որոնք ներխուժել են խաղադաշտ։ Սկսվել է զանգվածային բախում «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ ֆանատների միջեւ։

«Ֆեներբահչեն» 79 միավորով երկրորդն է եւ առաջատար «Գալաթասարայից» հետ է 2 միավոր։ «Տրաբզոնսպորը» երրորդն է՝ 49 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English