01:21  ,  6 սեպտեմբերի, 2026

US Open. Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Հայ թենիսիստը երրորդ շրջանում 6:3, 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 97-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի չեխ Յակուբ Մենշիկի եւ ամերիկացի Լյոներ Թիենի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում