Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ատալանտայի» բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը։
Պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն։
Ավելացված երրորդ րոպեին «Ռոմայի» հաղթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն։
«Ռոման» 9 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերը»։ «Ատալանտան» 6 միավորով 7-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի