10:21  ,  13 մարտի, 2024

Առաջին անգամ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչում Բունդեսլիգան ունի մեկ թիմ

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի չորս թիմերից միայն մեկն է ներկայացնում Բունդեսլիգան, հաղորդում է Opta-ն։

Ուժեղագույնների լիգայից միայն Լեւերկուզենի «Բայերին» է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։

Պայքարը շարունակում են երկրորդ լիգան ներկայացնող «Կայզերսլաուտերն» ու «Ֆորտունա Դյուսելդորֆը» եւ երրորդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենը», որը պայքարից դուրս է թողել «Բավարիային», «Այնտրախտին» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Կիսաեզրափակիչում «Կայզերսլաուտերնը» կընդունի «Սաարբրյուկենին», «Բայերը»՝ «Ֆորտունային»։ Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 2-3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս