Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
73-րդ րոպեին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ 16-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» 61 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալյորկան» 15-րդն է՝ 27 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 66 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Բարսելոնա» - «Մալյորկա»՝ 1:0 (տեսանյութ)
Լամին Յամալ, 73
Չիրացրած 11մ՝ Իլկայ Գյունդոգան («Բարսելոնա»), 24
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում