20:55  ,  15 նոյեմբերի, 2012

Զիդան. Իբրահիմովիչի գոլը ֆանտաստիկայի ժանրից էր

Ֆրանսիայի հավաքականն արժանի հաղթանակ տարավ իտալացիների նկատմամբ, հայտարարել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը կարծիք է հայտնել նոյեմբերի 14-ին կայացած ընկերական խաղի վերաբերլյալ։

«Կարծում եմ՝ Դիդյե Դեշամի թիմը ճիշտ ուղու վրա է։ Ֆրանսիայի հավաքականը պարտվում էր խաղի ընթացքում, սակայն կարողացավ կամային հաղթանակ տանել։ Վալբուենայի գոլն անհատական մեծ վարպետության արդյունք էր։ Նա մեծ առաջընթաց է ապրել։ Իտալիային հաղթելը շատ դժվար է, բայց մեզ հաջողվեց անել դա»,- Զիդանի խոսքը փոխանցում է France Football-ը։

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն անդրադարձել է նաեւ Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչի՝ անգլիացիների դարպասը խփած գնդակին։

«Անգլիան ու Շվեդիան հիանալի հանդիպում պարգեւեցին երկրպագուներին։ Զլատանն աներեւակայելի ֆուտբոլիստ է։ Նրա գոլը ֆանտաստիկայի ժանրից էր։ Դա իմ տեսած լավագույն գոլն էր»,- նշել է Զիդանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով