20:55 15 նոյեմբերի, 2012Ֆրանսիայի հավաքականն արժանի հաղթանակ տարավ իտալացիների նկատմամբ, հայտարարել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը կարծիք է հայտնել նոյեմբերի 14-ին կայացած ընկերական խաղի վերաբերլյալ։
«Կարծում եմ՝ Դիդյե Դեշամի թիմը ճիշտ ուղու վրա է։ Ֆրանսիայի հավաքականը պարտվում էր խաղի ընթացքում, սակայն կարողացավ կամային հաղթանակ տանել։ Վալբուենայի գոլն անհատական մեծ վարպետության արդյունք էր։ Նա մեծ առաջընթաց է ապրել։ Իտալիային հաղթելը շատ դժվար է, բայց մեզ հաջողվեց անել դա»,- Զիդանի խոսքը փոխանցում է France Football-ը։
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն անդրադարձել է նաեւ Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչի՝ անգլիացիների դարպասը խփած գնդակին։
«Անգլիան ու Շվեդիան հիանալի հանդիպում պարգեւեցին երկրպագուներին։ Զլատանն աներեւակայելի ֆուտբոլիստ է։ Նրա գոլը ֆանտաստիկայի ժանրից էր։ Դա իմ տեսած լավագույն գոլն էր»,- նշել է Զիդանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.