Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց կատալոնական «Ժիրոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Արքայական թիմի չորրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
«Ռեալը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 4:0 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 6, Ջուդ Բելինգեմ, 35, 54, Ռոդրիգո, 61
Չիրացրած 11մ՝ Խոսելու («Ռեալ Մադրիդ»), 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում