¡@Dimitrievski1 y el poste evitan el tanto de @YangelHerrera8 en el #RayoGirona!#LALIGAEASPORTS#LALIGAHighlights pic.twitter.com/az97T5ijcv
— LALIGA (@LaLiga) November 11, 2023
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Ժիրոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
«Ժիրոնայից» աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկն ու բրազիլացի հարձակվող Սավիոն։
«Ժիրոնան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալիեկանոն» 9-րդն է՝ 18 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռայո Վալիեկանո» - «Ժիրոնա»՝ 1:2 (տեսանյութ)
Ալվարո Գարսիա, 5 - Արտյոմ Դովբիկ, 42, Սավիո, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում