Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն դարձել է Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Պորտուն» 2:0 հաշվով հաղթել է բելգիական «Անտվերպենին»։
Պեպեն ավելացված ժամանակում խփել է «Պորտուի» երկրորդ գոլը (տեսանյութ)՝ աչքի ընկնելով 40 տարեկան եւ 254 օրականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
H խմբում «Պորտուն» եւ «Բարսելոնան» ունեն 9-ական միավոր։ Հաջորդ տուրում «Պորտուն» կհյուրընկալվի կատալոնական թիմին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում