Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց չեմպիոն Մյունխենի «Բավարիան»՝ դուրս մնալով պայքարից։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց երրորդ լիգայում հանդես եկող «Սաարբրյուկենին», որն առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ)։
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Պատրի Զոնտհայմերը։
«Սաարբրյուկենի» հաղթական գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Մարցել Գաուսը՝ իր թիմին դուրս բերելով 1/8 եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի