Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրան առաջարկել են կրկնակի բարձր աշխատավարձ, հաղորդում է FC Inter News-ը։
Սաուդյան ակումբներից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ավագին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։
«Ինտերը» պատրաստ է մեկ տարով երկարաձգել համագործակցությունը 34-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2026թ․ հունիս։
Մի քանի օր առաջ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել էր, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:28 , 16 սեպտեմբերի
01:15 , 16 սեպտեմբերի
23:09 , 15 սեպտեմբերի
23:05 , 15 սեպտեմբերի
22:57 , 15 սեպտեմբերի
22:04 , 15 սեպտեմբերի
21:21 , 15 սեպտեմբերի 
20:01 , 15 սեպտեմբերի
19:22 , 15 սեպտեմբերի 
19:08 , 15 սեպտեմբերի