Ձյուդոյի Նիդերլանդների թիմը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու, որտեղ սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «Մեծ սաղավարտ» շարքի հերթական մրցաշարը, հաղորդում է nos.nl-ն։
Պատճառը Ադրբեջանի ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Նիդերլանդների 15 ձյուդոիստներ պետք է մասնակցեին մրցաշարին, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ֆուտզալի Նիդերլանդների ազգային հավաքականը Բաքվում Ադրբեջանի թիմի դեմ կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի հանդիպումը։ Ֆուտզալի Նիդերլանդների հավաքականը Բաքվում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի