17:22 20 սեպտեմբերի, 2023Ձյուդոյի Նիդերլանդների թիմը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու, որտեղ սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «Մեծ սաղավարտ» շարքի հերթական մրցաշարը, հաղորդում է nos.nl-ն։
Պատճառը Ադրբեջանի ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Նիդերլանդների 15 ձյուդոիստներ պետք է մասնակցեին մրցաշարին, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ֆուտզալի Նիդերլանդների ազգային հավաքականը Բաքվում Ադրբեջանի թիմի դեմ կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի հանդիպումը։ Ֆուտզալի Նիդերլանդների հավաքականը Բաքվում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.