19:00  ,  7 սեպտեմբերի, 2023

Պետրակովի եւ Սպերցյանի նախախաղային ասուլիսը Թուրքիայում (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքի ստադիոնում սկսված նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Թուրքիայի թիմին։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում