18:21  ,  4 սեպտեմբերի, 2023

Հայաստանի հավաքականի բաց մարզումը՝ ուղիղ

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ից մարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:

Մարզական հավաքից հետո ազգային հավաքականը կմեկնի Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 8-ին ուժերը կչափի Թուրքիայի թիմի հետ, սեպտեմբերի 11-ին Երեւանում կընդունի Խորվաթիայի հավաքականին:

Ազգային հավաքականի ճամբարում են արդեն՝

Օգնյեն Չանչարեւիչը  («Ալաշկերտ»)

Արսեն Բեգլարյանը («Արարատ-Արմենիա») 

Վարազդատ Հարոյանը  («Աստանա»)

Կամո Հովհաննիսյանը («Աստանա»)

Ժիրայր Մարգարյանը («Ուրարտու»)

Էրիկ Փիլոյանը («Ուրարտու»)

Սերգեյ Մուրադյան ( «Նոա»)

Տարոն Ոսկանյանը - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլոն («Ալաշկերտ»)

Արտակ Դաշյանը («Փյունիկ»)

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ»)

Արթուր Սերոբյանը («Կասա-Պիա»)

Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար»),

Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»),

Ուգոչուկվու Իվուն («Ռուբին»)

Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»),

Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մ․»),

Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»),

Լուկաս Սելարայանը («Ալ-Ֆաթեհ»)

 Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս»):

Սեպտեմբերի 5-ին հավաքականին կմիանան Անդրե Կալիսիրը («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ»), Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), Վահան Բիչախչյանը («Պոգոն») և Սարգիս Ադամյանը («Քյոլն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում