Իսպանիայի առաջնության երրորդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը։
Արքայական ակումբը երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 1 միավորով 16-րդն է։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Սելտա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)
Ջուդե Բելինգեմ, 82
Չիրացրած 11՝ Ռոդրիգո («Ռեալ»), 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում