21:17  ,  19 օգոստոսի, 2023

«Ալաշկերտն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից՝ 4:0 (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Լեւան Կուտալիան, աչքի ընկան նաեւ պաշտպան Արտակ Եդիգարյանը եւ կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։

«Ալաշկերտը» 7 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Արարատը»։ ԲԿՄԱ-ն 5-րդն է՝ 6 միավոր։ Առաջատար «Նոան» ունի 9 միավոր։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 0:4

Լեւան Կուտալիա, 15, 63, Արտակ Եդիգարյան, 58, Կարեն Նալբանդյան, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում