Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ) իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցման շնորհիվ։
Լա Լիգայում առաջին գոլը խփեց Արքայական թիմի նորեկ, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։
36-րդ րոպեին ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի փոխանցումից հետո նա կրկնապատկեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի առավելությունը։
Երկրորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի «Ալմերիային»։
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ»՝ 0:2
Ռոդրիգո, 28, Ջուդ Բելինգեմ, 36
Con todos ustedes, Jude Victor William Bellingham. pic.twitter.com/ecG0EEOPf6
— Real Madrid C.F. (@realmadrid) August 12, 2023
¡@RodrygoGoes os manda mucho amor, #Madridistas!#AthleticRealMadrid pic.twitter.com/LJhkzdy1X9
— Real Madrid C.F. (@realmadrid) August 12, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում