12:01  ,  10 հուլիսի, 2023

Պաուլու Բենտուն գլխավորեց ԱՄԷ-ի հավաքականը

Պորտուգալացի Պաուլու Բենտուն գլխավորեց ֆուտբոլի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։

54-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։ Խնդիր է դրվել նվաճել ԱԱ-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Պաուլու Բենտուն 2018-2022 թվականներին գլխավորել է Հարավային Կորեայի հավաքականը։ Նա գլխավորել է նաեւ «Սպորտինգը», «Կրուզեյրոն», «Օլիմպիակոսը», «Չունցին Լիֆանը», Պորտուգալիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում