23:57  ,  3 հունիսի, 2023

«ՌԲ Լայպցիգը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

«ՌԲ Լայպցիգը» պաշտպանեց Գերմանիայի գավաթակրի տիտղոսը։ Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «ՌԲ Լայպցիգը» մրցեց «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

71-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն, 85-րդ րոպեին «ՌԲ Լայպցիգի» առավելությունը կրկնապատկեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«ՌԲ Լապցիգը» դարձավ Գերմանիայի կրկնակի գավաթակիր։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:0 (տեսանյութ)

Կրիստոֆեր Նկունկու, 71, Դոմինիկ Սոբոսլաի, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս