Sauerland Event պրոմոուտերական ընկերությունը գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Հուկի հետ մենամարտ անցկացնելու համար Ուկրաինայի ներկայացուցիչ, WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին առաջարկել է 5 միլիոն եվրո, սակայն ուկրաինացին հրաժարվել է։ Այդ մասին հայտարարել է Sauerland Event-ի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը, ով ներկայացնում է Մարկո Հուկի շահերը։
«Կլիչկոն հրաժարվեց մեր առաջարկից 20 րոպե մտածելուց հետո։ Այնպիսի տպավորություն է կարծես Վլադիմիրը խուսափում է Մարկո Հուկից։ Սակայն ես չեմ հանգստանա, եւ առաջիկայում ավելի գայթակղիչ առաջարկ կանեմ Կլիչկոյին»,- Զաուերլանդի խոսքը փոխանցում է Bild-ը։
WBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի (մինչեւ 90,7 կգ) չեմպիոն Մարկո Հուկը նոյեմբերի 3-ին տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի՝ ուժերը չափելով Ֆարիատ Արսլանի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի