Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է 5 միլիոն եվրոյից

20:51   1 նոյեմբերի, 2012

Sauerland Event պրոմոուտերական ընկերությունը գերմանացի բռնցքամարտիկ Մարկո Հուկի հետ մենամարտ անցկացնելու համար Ուկրաինայի ներկայացուցիչ, WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին առաջարկել է 5 միլիոն եվրո, սակայն ուկրաինացին հրաժարվել է։ Այդ մասին հայտարարել է Sauerland Event-ի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը, ով ներկայացնում է Մարկո Հուկի շահերը։

«Կլիչկոն հրաժարվեց մեր առաջարկից 20 րոպե մտածելուց հետո։ Այնպիսի տպավորություն է կարծես Վլադիմիրը խուսափում է Մարկո Հուկից։ Սակայն ես չեմ հանգստանա, եւ առաջիկայում ավելի գայթակղիչ առաջարկ կանեմ Կլիչկոյին»,- Զաուերլանդի խոսքը փոխանցում է Bild-ը։

WBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի (մինչեւ 90,7 կգ) չեմպիոն Մարկո Հուկը նոյեմբերի 3-ին տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի՝ ուժերը չափելով Ֆարիատ Արսլանի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.