00:43  ,  6 ապրիլի, 2023

«ՌԲ Լայպցիգը» պայքարից դուրս թողեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «ՌԲ Լայպցիգը» տանը խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։ Ավելացված 8-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց հունգարացի պաշտպան Վիլի Օրբանը։

«ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ, քառորդ եզրափակիչում «Ֆրայբուրգը» 2:1 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:0 հաշվով պարտության էր մատնել «Ունիոն Բեռլինին», «Շտուտգարտը» 1:0 հաշվով հաղթել էր «Նյուրնբերգին»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 22, Վիլի Օրբան, 90+8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս