14:27  ,  29 մարտի, 2023

Խաչանով․ Շատ ուրախ եմ, որ դարձյալ խաղում եմ ամենաբարձր մակարդակում

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ Մայամիի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում։

«Ասում են՝ ամեն ինչ ստացվում է երրորդ փորձից, բայց Ցիցիպասին հաղթելու համար ինձ պահանջվեց 7 փորձ։ Շատ ուրախ եմ, որ լավ խաղով հաղթեցի Ստեֆանոսին։

Australian Open-ից հետո վնասվածք ունեի, վերադարձա Դուբայ, բաց թողեցի շատ հանդիպումներ։ Հիմա շատ ուրախ եմ, որ դարձյալ խաղում եմ ամենաբարձր մակարդակում։ Ցանկանում եմ շարունակել նույն ոգով, վայելել գործընթացը եւ այս ճանապարհորդությունը»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։

Մայամիի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Խաչանովը մարտի 30-ին կմրցի աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով