Լավ կլիներ` Հենրիխ Մխիթարյանը խաղար Անգլիայի հավաքականում, գրում է բրիտանական Daily Mail-ը: Հեղինակավոր պարբերականը հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանին: Վերլուծելով Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղը, Daily Mail-ը եզրակացնում է, որ այս պահին Ռոյ Հոջսոնը չունի Անդրես Ինյեստայի, Անդրեա Պիրլոյի եւ Հենրիխ Մխիթարյանի նման առաջատար ազգային հավաքականում: Հենրիխ Մխիթարյանը խաղընկերների հետ նաեւ գերազանցեց Լոնդոնի «Չելսիին» Չեմպիոնների լիգայում:
«Հետեւելով, թե ինչպես է Մխիթարյանը խաղընկերների հետ գերազանցում «Չելսիի» պաշտպանությունը, հասկանում ես, թե ինչքան վատ են գործերն անգլիական ֆուտբոլում: Թեեւ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները խաղից հետո դժգոհում էին հանդիպումների ծանր գրաֆիկից, սակայն պետք է ընդունել, որ Մխիթարյանը, Ֆերնանդինյոն եւ Վիլիանը նույնպես թեթեւ գրաֆիկ չունեն ակումբում եւ հավաքականում: Սակայն ուկրաինական թիմին հաղթանակ բերեց ֆուտբոլային մտածողությունը: Լուչեսկուի կերտած համակարգը քարուքանդ արեց բրիտանական ֆուտբոլի հիմքերը», - գրում է Daily Mail-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի