13:14 29 հոկտեմբերի, 2012Լավ կլիներ` Հենրիխ Մխիթարյանը խաղար Անգլիայի հավաքականում, գրում է բրիտանական Daily Mail-ը: Հեղինակավոր պարբերականը հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանին: Վերլուծելով Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղը, Daily Mail-ը եզրակացնում է, որ այս պահին Ռոյ Հոջսոնը չունի Անդրես Ինյեստայի, Անդրեա Պիրլոյի եւ Հենրիխ Մխիթարյանի նման առաջատար ազգային հավաքականում: Հենրիխ Մխիթարյանը խաղընկերների հետ նաեւ գերազանցեց Լոնդոնի «Չելսիին» Չեմպիոնների լիգայում:
«Հետեւելով, թե ինչպես է Մխիթարյանը խաղընկերների հետ գերազանցում «Չելսիի» պաշտպանությունը, հասկանում ես, թե ինչքան վատ են գործերն անգլիական ֆուտբոլում: Թեեւ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները խաղից հետո դժգոհում էին հանդիպումների ծանր գրաֆիկից, սակայն պետք է ընդունել, որ Մխիթարյանը, Ֆերնանդինյոն եւ Վիլիանը նույնպես թեթեւ գրաֆիկ չունեն ակումբում եւ հավաքականում: Սակայն ուկրաինական թիմին հաղթանակ բերեց ֆուտբոլային մտածողությունը: Լուչեսկուի կերտած համակարգը քարուքանդ արեց բրիտանական ֆուտբոլի հիմքերը», - գրում է Daily Mail-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.