01:58  ,  8 փետրվարի, 2023

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Այնտրախտը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Ֆրանկֆուրտյան թիմն ընդունեց «Դարմշտադտին» եւ պարտության մատնեց 4:2 հաշվով։

«Այնտրախտից» դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ կոլումբացի հարձակվող Ռաֆայել Բորեն եւ ճապոնացի հարձակվող Դաիտի Կամադան։

«Դարմշտադտի» երկու գոլն էլ խփեց ավստրիացի հարձակվող Մատիաս Հոնսակը։

Գերմանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Դարմշտադտ»՝ 4:2 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 6, 90, Ռաֆայել Բորե, 44, Դաիտի Կամադա, 62 -  Մատիաս Հոնսակ, 29, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում