23:03  ,  7 փետրվարի, 2023

«Ֆրայբուրգը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Ֆրայբուրգը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Գերմանացի Կրիստիան Շտրայխի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Զանդհոյզենին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով՝ գոլերը խփելով վերջնամասում։

87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի մարոկկացի կիսապաշտպան Համադի Ալ-Գադիուին։ Ավելացված 6-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Նիլս Պետերսենը։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Զանդհոյզեն» - «Ֆրայբուրգ»՝ 0:2 (տեսանյութ)

Համադի Ալ-Գադիուի, 87, ինքնագոլ, Նիլս Պետերսեն, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում