01:40  ,  6 փետրվարի, 2023

«Ինտերը» հաղթեց «Միլանին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց չեմպիոն «Միլանին»։ Նվազագույն հաշվով առավելության հասավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը»

34-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին անկյունայինից գոլային փոխանցում կատարեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։

«Ինտերը» 4 հարված կատարեց մրցակցի դարպասին, «Միլանը» ոչ մի հարված դարպասին չկատարեց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա 67-րդ րոպեին ստացավ դեղին քարտ, փոխարինվեց 71-րդ րոպեին։

«Ինտերը» 43 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 13 միավոր։ «Միլանը» 6-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում