01:40 6 փետրվարի, 2023Իտալիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերն» ընդունեց չեմպիոն «Միլանին»։ Նվազագույն հաշվով առավելության հասավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը»
34-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին անկյունայինից գոլային փոխանցում կատարեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։
«Ինտերը» 4 հարված կատարեց մրցակցի դարպասին, «Միլանը» ոչ մի հարված դարպասին չկատարեց։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա 67-րդ րոպեին ստացավ դեղին քարտ, փոխարինվեց 71-րդ րոպեին։
«Ինտերը» 43 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 13 միավոր։ «Միլանը» 6-րդն է՝ 38 միավոր։
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 34
#ForzaInter #DerbyMilano #InterMilan pic.twitter.com/MlOma4ysb7
— Inter (@Inter) February 5, 2023
#ForzaInter #DerbyMilano #InterMilan pic.twitter.com/YOSFqTDK08
— Inter (@Inter) February 5, 2023
#Brozovic #Mkhitaryan pic.twitter.com/oDaj2rPeg6
— Inter (@Inter) February 5, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.