16:38  ,  2 փետրվարի, 2023

Ռաֆայել Նազարյան․ Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային 2 հանդիպումներով

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

E խմբում Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Ռումինիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի եւ Չեռնոգորիայի հավաքականները։

«Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին:

Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:

Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ  է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:

Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»,- ասել է Ռաֆայել Նազարյանը:

Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլ, E խումբ

08. 09. 2023թ․ Հայաստան - Ալբանիա 

12. 09. 2023թ․ Հայաստան - Չեռնոգորիա

13.10. 2023թ․ Ռումինիա - Հայաստան

17.10. 2023թ․ Հայաստան - Շվեյցարիա

17.11. 2023թ․ Շվեյցարիա - Հայաստան

21.11. 2023թ․ Ֆինլանդիա - Հայաստան

22.03. 2024թ․ Չեռնոգորիա - Հայաստան

26.03. 2024թ․ Հայաստան - Ռումինիա

06.09. 2024թ․ Հայաստան - Ֆինլանդիա

15.10. 2024թ․ Ալբանիա - Հայաստան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով