19:05  ,  30 հոկտեմբերի, 2026

«Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Պուլիշիչի հետ

«Միլանը» երկարաձգեց համագործակցությունը ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի հետ։

28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Պուլիշիչը 2023թ․ հուլիսից է հանդես գալիս «Միլանում»։ Այս մրցաշրջանում նա իտալական թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news