22:52  ,  1 փետրվարի, 2023

«ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«ՌԲ Լայպցիգը» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Գերմանացի Մարկո Ռոզեի գլխավորած թիմը տանը մրցեց «Հոֆենհայմի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«ՌԲ Լայպցիգից» աչքի ընկան շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերը եւ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 3:1 (տեսանյութ)

Էմիլ Ֆորսբերգ, 9, Կոնրադ Լայմեր, 42, Տիմո Վերներ, 84 - Կասպեր Դոլբերգ, 77

Հեռացում՝ Սթենլի Նսոկի («Հոֆենհայմ»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով