23:38  ,  31 հունվարի, 2023

Գերմանիայի գավաթ․ «Շտուտգարտը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շտուտգարտը» հյուրընկալվեց «Պադերբորնին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով (տեսանյութ

Արդեն երրորդ րոպեին «Պադերբորնն» առաջ անցավ հաշվի մեջ։ Սեփական դարպասը գրավեց հյուրերի հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը։

«Շտուտգարտը» հավասարությունը վերականգնեց 86-րդ րոպեին։ Աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ժիլ Դիաշը։ Հաղթական գոլը խփեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին ավելացված 5-րդ րոպեին։

«Շտուտգարտը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով