23:38 31 հունվարի, 2023Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շտուտգարտը» հյուրընկալվեց «Պադերբորնին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով (տեսանյութ)։
Արդեն երրորդ րոպեին «Պադերբորնն» առաջ անցավ հաշվի մեջ։ Սեփական դարպասը գրավեց հյուրերի հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը։
«Շտուտգարտը» հավասարությունը վերականգնեց 86-րդ րոպեին։ Աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ժիլ Դիաշը։ Հաղթական գոլը խփեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին ավելացված 5-րդ րոպեին։
«Շտուտգարտը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.