12:02  ,  21 հունվարի, 2023

ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը հունվարի 21-ին դարձավ 34 տարեկան։

Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմում խաղացել է 2007-2021 թվականներին։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում», իտալական «Ռոմայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում