00:35  ,  30 դեկտեմբերի, 2022

Պելեի լավագույն գոլերը (տեսանյութ)

Լեգենդար բրազիլացի Պելեն հայտնի էր իր անհավանական տեխնիկայով, արագությամբ եւ խարիզմայով։ Նրա բազմաթիվ գոլեր իսկական ֆուտբոլային գլուխգործոցներ են։

Պատմության մեջ միակ եռակի աշխարհի չեմպիոնը  (1958, 1962, 1970) մահացել է Բրազիլիայում դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։

Նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 1279 գոլի հեղինակ դառնալու համար։  

Պելեն բրազիլական «Սանտոսի» կազմում խաղացել է 1956-1974 թվականներին, դարձել է Բրազիլիայի 6-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եւ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։

Բրազիլիայի հավաքականում անցկացրած 92 խաղում Պելեն խփել է 77 գոլ։

2021թ․ աշնանից Պելեն պայքարում էր աղիների քաղցկեղային հիվանդության դեմ։ Վերջին ամիսներին դրան գումարվել էր երիկամների եւ սրտի անբավարարությունը։ Անցած ամիս էլ նա վարակվել էր կորոնավիրուսով եւ սուր շնչառական հիվանդություն ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում