00:35 30 դեկտեմբերի, 2022Լեգենդար բրազիլացի Պելեն հայտնի էր իր անհավանական տեխնիկայով, արագությամբ եւ խարիզմայով։ Նրա բազմաթիվ գոլեր իսկական ֆուտբոլային գլուխգործոցներ են։
Պատմության մեջ միակ եռակի աշխարհի չեմպիոնը (1958, 1962, 1970) մահացել է Բրազիլիայում դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։
Նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 1279 գոլի հեղինակ դառնալու համար։
Պելեն բրազիլական «Սանտոսի» կազմում խաղացել է 1956-1974 թվականներին, դարձել է Բրազիլիայի 6-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եւ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։
Բրազիլիայի հավաքականում անցկացրած 92 խաղում Պելեն խփել է 77 գոլ։
2021թ․ աշնանից Պելեն պայքարում էր աղիների քաղցկեղային հիվանդության դեմ։ Վերջին ամիսներին դրան գումարվել էր երիկամների եւ սրտի անբավարարությունը։ Անցած ամիս էլ նա վարակվել էր կորոնավիրուսով եւ սուր շնչառական հիվանդություն ունեցել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.