11:46  ,  14 դեկտեմբերի, 2022

Մոդրիչ․ Մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որը չկար

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականից կրած 0:3 հաշվով պարտությունը։

«Այսօր ոչինչ չաշխատեց։ Առաջին գոլի դրվագում չկար 11-մետրանոց։ Մրցավարը դրանից առաջ պետք է անկյունային նշանակեր, բայց չարեց։ Նա նշանակեց 11-մետրանոց, որը չկար։ Մինչեւ առաջին գոլը մենք լավ էինք խաղում, վերահսկում էինք խաղը։

11-մետրանոցն էր պայքարի առանցքային դրվագը։ Հետո բաց թողեցինք երկրորդ գոլը, ինչից հետո ծանր էր վերադառնալ պայքարի մեջ։

Պետք է շնորհավորել Արգենտինային եւ վերջ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Խորվաթիայի հավաքականը դեկտեմբերի 17-ին կմասնակցի բրոնզե մեդալի համար խաղին։ Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը դեկտեմբերի 14-ին կվիճարկեն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով