22:08  ,  19 դեկտեմբերի, 2022

WhoScored․ ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում ըստ դիրքերի ամենաբարձր միջին գնահատականով չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականից ընդգրկվել է միայն հարձակվող Լիոնել Մեսին, WhoScored-ի վարկածով։

Դարպասապահ․ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա, «Դինամո Զագրեբ»)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ), Տիագո Սիլվա (Բրազիլիա, «Չելսի»), Հարի Մագուայր (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, «Միլան»)։

Կիսապաշտպաններ․ Կազեմիրո (Բրազիլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ․ Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Աթլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ), Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային  (2:2, 1:1, 11մ` 4:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով