11:46 14 դեկտեմբերի, 2022Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականից կրած 0:3 հաշվով պարտությունը։
«Այսօր ոչինչ չաշխատեց։ Առաջին գոլի դրվագում չկար 11-մետրանոց։ Մրցավարը դրանից առաջ պետք է անկյունային նշանակեր, բայց չարեց։ Նա նշանակեց 11-մետրանոց, որը չկար։ Մինչեւ առաջին գոլը մենք լավ էինք խաղում, վերահսկում էինք խաղը։
11-մետրանոցն էր պայքարի առանցքային դրվագը։ Հետո բաց թողեցինք երկրորդ գոլը, ինչից հետո ծանր էր վերադառնալ պայքարի մեջ։
Պետք է շնորհավորել Արգենտինային եւ վերջ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Խորվաթիայի հավաքականը դեկտեմբերի 17-ին կմասնակցի բրոնզե մեդալի համար խաղին։ Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը դեկտեմբերի 14-ին կվիճարկեն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.