17:56  ,  8 դեկտեմբերի, 2022

«Շիրակը» պարտության մատնեց «Նոային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երեւանի «Նոային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

39-րդ խաղի հաշիվը բացեց 25-ամյա կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն։ Ավելացված ժամանակում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 22-ամյա հարձակվող Լյովա Մրյանը։

20 խաղից հետո «Շիրակը» 21 միավորով 7-րդն է, «Նոան» վերջինն է՝ 12 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»՝ 2:0

Մուսա Բակայոկո, 39, Լյովա Մրյան, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս