Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը դրվատանքով է խոսել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։
«Նա կատարյալ ռմբարկու է, ունի արագավազորդի մարմին եւ չունի ոչ մի տեխնիկական թերություն։ Հիմա նա լավագույնն է աշխարհում։ Նա 19 տարեկանում դարձել է աշխարհի չեմպիոն, հիմա էլ նրա շնորհիվ Ֆրանսիան տիտղոսը պաշտպանելու իրական հնարավորություն ունի»,- Շիրերի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկու խաղում Մբապեն երեք գոլ է խփել, Ֆրանսիան ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում