Շիրեր․ Մբապեի շնորհիվ Ֆրանսիան ունի տիտղոսը պաշտպանելու իրական հնարավորություն

14:31   30 նոյեմբերի, 2022

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը դրվատանքով է խոսել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։

«Նա կատարյալ ռմբարկու է, ունի արագավազորդի մարմին եւ չունի ոչ մի տեխնիկական թերություն։ Հիմա նա լավագույնն է աշխարհում։ Նա 19 տարեկանում դարձել է աշխարհի չեմպիոն, հիմա էլ նրա շնորհիվ Ֆրանսիան տիտղոսը պաշտպանելու իրական հնարավորություն ունի»,- Շիրերի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկու խաղում Մբապեն երեք գոլ է խփել, Ֆրանսիան ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։