02:09  ,  21 մարտի, 2012

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ եզրափակիչ

Ֆուտբոլի Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչում երկրի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթեց 2-րդ Բունդեսլիգայի առաջատար «Գյորտեր Ֆյուրտին» եւ դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում դորտմունդցիներին հաղթանակ պարգեւեց փոխարինման մտած թուրք կիսապաշտպան Իլկան Գյունդեգանը, ով մրցակցի դարպասը գրավեց խաղի 120-րդ րոպեին:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Գերմանիայի գավաթ. Կիսաեզրափակիչ

«Գյորտեր Ֆյուրտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:1

Գյուրդոգան, 120

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով