Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում ամերիկացի Թեյլոր Ֆրիցը 7:6 (7:4), 6:7 (5:7), 6:2 հաշվով պարտության մատնեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին եւ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Ֆրիցը նոյեմբերի 19-ին եզրափակիչի ուղեգրի համար կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Այդ դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը մոտ 15 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում